Նիկոլ Փաշինյանի մարզային այցերից մեկի ժամանակ տեղի ունեցած մի դրվագ ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա զրուցում մի երեխայի հետ և հարցնում՝ գնալո՞ւ ես ընտրությունների, ո՞ւմ օգտին ես քվեարկելու։ Անչափահաս երեխան ասում է՝ «ոնց որ 29 տոկոսը ձեզ են ընտրելու», ինչին Փաշինյանը արձագանքում է՝ «քիչ է, 65 պետք է ընտրեն»։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա պարզապես անմեղ երկխոսություն է երեխայի հետ։ Կարող են նաև ասել, թե կատակ է արել, շատ լավ գիտի, որ երեխան ընտրելու իրավունք չունի։ Սակայն խնդիրը նույնիսկ դա չէ, այլ այն, որ քաղաքական միջավայրում նման դրվագները հաճախ ստանում են այլ ընկալում։ Փաշինյանն ընդհանրապես հաճախ է «հանդիպում» երեխաների հետ։ Դե, հանդիպում, հանդիպում է, սակայն խնդիրն այն է, որ նման տեսանյութերը ակտիվորեն տարածվում են սոցիալական ցանցերում։
Ընտրական և քաղաքական գործընթացների մեջ երեխաների ներգրավումը պարզապես անթույլատրելի է և հակասում է այն սկզբունքին, որ անչափահասները պետք է դուրս մնան քաղաքական պայքարից։ Երեխաները չեն կարող լինել քարոզչական գործընթացի մաս, նույնիսկ եթե այդ ամենը տեղի է ունենում զրույցի կամ կատակային ձևաչափով։
Եթե նմանատիպ դրվագ տեղի ունենար որևէ այլ քաղաքական ուժի մասնակցությամբ, իշխանության ներկայացուցիչները, հավանաբար, առաջինը կլինեին, ովքեր կոկորդ կպատռեին երեխաներին քաղաքականության մեջ ներգրավելու փորձերի մասին հայտարարելով։ Ավելին, եթե նման բան տեղի էր ունենում նախկինում, ընդդիմադիրներն ու տարաբնույթ ՀԿներ պատռում էին իրենց։ Իսկ հիմա փաստորեն… «կարելի՞» է։
Բնականաբար, չի կարելի։ Որքան էլ առաջին հայացքից հենց նշյալ դրվագը կարող է թվալ սովորական խոսակցություն, դրա լայն տարածումը և բովանդակությունը կրկին բարձրացնում են կարևոր մի հարց. երեխաները պետք է լիովին դուրս մնան քաղաքական պայքարից և նախընտրական քննարկումներից, ու նրանց օգտագործումը քաղաքական նպատակներով անթույլատրելի և դատապարտելի է։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…