Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ կաջակցի Իրանում գործող իշխանությունների դեմ ուղղված ռազմական գործողությանը։

«Կարծում եմ՝ Իրանի ժողովուրդը աջակցություն է փնտրում՝ փոխելու ներկայիս ռեժիմը, որը բացահայտորեն ցանկանում է հարձակվել այլ երկրների վրա և մեծ վնաս է հասցնում։ Ես կաջակցեի գործողությանը, որը ուղղված է ռեժիմի, ոչ թե ժողովրդի դեմ», — նշել է նա։

Զելենսկին նաև հավելել է, որ կցանկանար տեսնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային լուծում, սակայն կասկած է հայտնել, որ Թեհրանի իշխանությունները պատրաստ են նման բանակցություններին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկություններ է ստացել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին՝ Ժնևում ընթացող բանակցությունների ֆոնին։