Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, Հայոց Դեմոկրատական կուսակցության (ՀՅԴ) Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամների և հայկական համայնքի տարբեր կառույցների հետ։
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Լիլիթ Գալստյանը հանդիպել է Ամերիկա-Հայաստան խմբակցության համանախագահ՝ Բրեդ Շերմանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցը։ Շեշտադրվել է, որ առանց բոլոր հայ գերիների վերադարձի՝ որպես հումանիտար խնդիր, անհնար է խաղաղության երկարատև և կայուն հիմքեր ստեղծելը։
Պատգամավորը ներկայացրել է նաև Հայաստանում ընթացող իրավիճակը՝ կապված ժողովրդավարական նահանջի, ազատ խոսքի ոտնահարման և ազատությունների սահմանափակման հետ։ Լիլիթ Գալստյանը նաև մանրամասն տեղեկացրել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ ընթացող հակաօրինական արշավի մասին։
Այս հանդիպումներին զուգահեռ, Լիլիթ Գալստյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի այլ անդամների՝ Ջուդի Չուի և Լաուրա Ֆրիդմանի հետ։
Այցի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի անդամը հանդիպել է նաև Արևմտյան Ամերիկայի Հայ Երիտասարդական Դաշնության (ՀԵԴ), ՀՅԴ Շանթ Ուսանողական Միության անդամների, Հայ Օրիգինալ Մշակույթի Միության (ՀՕՄ) ԱՄՆ Արևմտյան Կենտրոնի ներկայացուցիչների, ինչպես նաև այցելել է նորաբաց «Հայ Մշակութային Հիմնարկության Սարգիս Եւ Սիւզան Կիտցինեան Երիտասարդական Կեդրոն» և Ռոզ և Ալեք Փիլիպոս ու Ֆերահյան ազգային վարժարաններ։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…