ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ)՝ այնտեղ տեսակցելու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ։
«Մեր թիմի անդամները, որոնք այցելում են քրեակատարողական հիմնարկներ, ունեն մանրամասն պլանավորված օրացույց՝ յուրաքանչյուրի հետ հանդիպման ժամանակացույցը կազմելու համար։ Այսօր մեր հերթը հենց «Նուբարաշեն» ՔԿՀ-ն էր, որտեղ ես գնացել էի տեսակցելու Դավիթ Համբարձումյանի հետ։
Դավիթը, ինչպես միշտ, և՛ ներսում, և՛ դրսում ունի ակտիվ, աշխույժ և պատրաստակամ տրամադրություն։
Բայց, անկախ ամեն ինչից, մի բան միշտ հասկանալի չէ՝ ինչպես կարող է որևէ մարդու գլխում տեղավորվել այն փաստը, թե ինչպես են անմեղ մարդկանց տարիներով ներքաշում դատական գործընթացների մեջ, իսկ հետո՝ առանց որևէ հիմքի, նստեցնում։
Այս իրադարձությունն էլ կանցնի, սակայն այն մեծ հետք կթողնի՝ ինչպես մարդկային ճակատագրերում, այնպես էլ այս ապօրինությունների շղթայում դերակատարություն ստանձնած պաշտոնատար անձանց կյանքում»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…