Categories: Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դեկտեմբերի 4-ին, Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի հետ։

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման կարևորությունը։ Այս համատեքստում նա նշել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա կարևոր բաղադրիչ «TRIPP ուղի» ծրագրի նշանակությունը՝ որպես տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հիմնական գործիք։

Քննարկվել են նաև Հայաստան-Կանադա երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։ Կողմերը համաձայնել են ընդգծել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա խորացման կարևորությունը՝ հավելով, որ կան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ առևտրատնտեսական բնագավառում, որտեղ համագործակցության հեռանկարները կարող են զարգացվել։

Հանդիպման վերջում մտքեր են փոխանակվել 2026 թվականին Երևանում անցկացվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման հարցերով։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ Հայաստանը տեսնում է իր տեսլականը՝ ուղղված համաժողովի ներառական և արդյունավետ անցկացմանը՝ միջազգային գործընկերների և բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավմամբ։

Յանա Գրիգորյան

Recent Posts

Խաղաղության օրակարգի հակասությունները. Ի՞նչ է ապահովում իսկական խաղաղությունը

Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…

4 ամիս ago

Հայտնի է 2026 թվականի համար Հայաստանի տնտեսության կանխատեսումը

Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…

4 ամիս ago

ՔՊ-ի սահմանադրական մեծամասնություն չստանալուց ուրախացողներ եղել են նաեւ իշխանական թեւում

Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…

4 ամիս ago

Բարձրագույն դատական խորհրդում սրում է տեղի ունենում

Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…

4 ամիս ago

Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը. Ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության հարց

Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…

4 ամիս ago

Պաշտպանության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում զինծառայության հետ կապված որոշումներում

Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…

4 ամիս ago