ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մարիա Թելալյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունները։ Նրանք գոհունակությամբ նշել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և իրավունքի գերակայության ապահովման հարցերում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
ՀՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարությունը դիմակայության շարունակական ամրապնդման աղբյուր որպես համարում է հենց ժողովրդավարությունը։ Այդ պատճառով նախարարը վճռական է ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իրականացնելու հարցում։ Նա ընդգծել է, որ այս համատեքստում երկուստեք կարևոր է համապատասխան միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ի հետ ակտիվ փոխգործակցությունը։
Զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել խառնածին սպառնալիքներին, այդ թվում՝ ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմներին։ Նրանք շեշտել են համագործակցության պատրաստակամությունը նաև այս ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և հումանիտար բնույթի հարցերի շուրջ։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…