Ազգային ժողովում տեղի է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) անդամի ընտրության հարցի քննարկում։ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ մրցութային խորհրդի որոշմամբ թեկնածու է առաջադրվել Վահե Մկրտչյանը։
Թեկնածուին ներկայացրել է մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը։
Վահե Մկրտչյանը ծնվել է 1977 թվականի օգոստոսի 4-ին։ Նա իր կրթական ճանապարհն սկսել է Լեռնագոգի միջնակարգ դպրոցում։ 1995-ից մինչև 2000 թվականը սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետի կառավարման բաժնում։ 2011 թվականին նրան շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
Մինչև 2022 թվականի դեկտեմբերը Վահե Մկրտչյանը զբաղեցրել է Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման և հաշվառման վարչության պետի պաշտոնը։ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի մայիսը աշխատել է որպես «ՎիԷլՎի» ՍՊԸ-ի տնօրենի օգնական։ 2013-ից մինչև 2018 թվականներին համատեղությամբ դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնում։
Իր ելույթի ընթացքում Վահե Մկրտչյանը ներկայացրել է իր տեսլականը և հանձնառությունը ԿԿՀ-ի աշխատանքի նկատմամբ։ Նա ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է դիտարկվի որպես ազգային անվտանգության, սոցիալական արդարության և պետության ապագայի հարց, այլ ոչ թե պարզապես իրավական կամ քաղաքական խնդիր։
Նրա խոսքով՝ իր գործունեության հիմնական ուղղությունը կլինի կանխարգելման մշակույթի ամրապնդումը։ Թեկնածուն կարևորել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, էթիկայի հանձնաժողովների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների աշխատանքի թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների զարգացումը։ Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ռիսկերի վերլուծությանը, վաղ արձագանքման համակարգերին և կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներում աշխատանքների բարելավմանը։
Վահե Մկրտչյանը նաև հայտարարել է, որ ազդարարման համակարգի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ապահովել ազդարարների պաշտպանությունը և ապահովել, որ հաղորդումները քննարկվեն ողջամիտ ժամկետում և անկողմնակալ կերպով։ Թեկնածուն հավաստիացրել է, որ կողմ է Կառավարության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությանը։
Հելսինկի / Բաքու — Խմբագրությունը ձեռք է բերել Ֆինլանդիայի ԱԳՆ Եվրո-Ատլանտյան դեպարտամենտի գլխավոր տնօրեն Սարի…
«Civilnet.am»․ հաղորդվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2010 թվականին, երբ վերջինս գտնվում էր…
Ամերիկյան լրագրողները մանրամասն հետաքննություն են անցկացրել և եկել են եզրակացության, որ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի…
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում նախատեսված «Made in Armenia» բրենդի կայացման ուղղությամբ աշխատանքները, որոնք պետք…
Իրավապահ մարմնից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեռեւս 2023 թվականին՝ Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում ստեղծվել է…
Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի ունեցավ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումը։ Այս որոշումը, որը…