«Made in Armenia» բրենդի կայացման ծրագիրը փաստացի չի իրականացվել

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում նախատեսված «Made in Armenia» բրենդի կայացման ուղղությամբ աշխատանքները, որոնք պետք է նպատակահարմար լինեին հայկական արտադրողների միջազգային շուկաներում ներկայացվածության և ճանաչելիության բարձրացմանը, փաստացի չեն իրականացվել։ Այս եզրահանգումը հիմնված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրված պաշտոնական պատասխանի վրա։

Հարցման համաձայն՝ նախարարությունը պետք է ներկայացներ ծրագրի իրականացման ընթացքը, կոնկրետ միջոցառումները, մշակված հայեցակարգը, ռազմավարությունը, տարբերանշանը կամ բրենդբուքը, հատկացված ֆինանսավորումը, կնքված պայմանագրերը և արձանագրված չափելի արդյունքները։

Սակայն նախարարության պատասխանը ցույց է տալիս, որ 2021 թվականին նախատեսված համակարգային և ֆինանսավորված ծրագիրը հետագայում չեղարկվել է։ Պայմանագիր չի կնքվել, իսկ պետական բյուջեից ծրագրային վճարում չի կատարվել։

Նախարարությունը նաև հայտնում է, որ նշված նախաձեռնության շրջանակում 2021 թվականին իրականացվել են միայն սահմանափակ՝ հանրային իրազեկման, տեղեկատվական և կազմակերպչական բնույթի աշխատանքներ։ Այս աշխատանքների համար «Մարօգ մարքեթինգ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակում կատարվել է ընդամենը 558,420 դրամի ծախս։

Այսպիսով, նախարարության ներկայացրած տվյալներով՝ 2021 թվականից մինչ օրս այս ուղղությամբ հստակ պետական ռազմավարության, հաստատված հայեցակարգի, առանձին բրենդային քաղաքականության կամ չափելի արդյունքների մասին տվյալ չի ներկայացվել։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նաև նշում է, որ միջազգային ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում 2021-2025 թվականներին հայկական տեքստիլ արդյունաբերության ընկերությունները մասնակցել են միջազգային ցուցահանդեսների՝ ազգային տաղավարի ձևաչափով։ Ըստ նախարարության՝ այդ մասնակցությունը միտված է եղել հայկական բրենդների ճանաչելիության բարձրացմանը, արտահանման խթանմանը և միջազգային գնորդների հետ կապերի հաստատմանը։

Այսպիսով, նախարարության պատասխանը ցույց է տալիս, որ «Made in Armenia» բրենդի կայացման մասին կառավարության ծրագրային դրույթը, առնվազն այս պահի դրությամբ, չի ստացել այնպիսի համակարգային իրականացում, որը հնարավոր կլիներ ներկայացնել որպես լիարժեք պետական քաղաքականություն։

Անժելա Մարգարյան

Recent Posts

Ֆինլանդիայի ԱԳՆ գաղտնի հուշագրի արտահոսք. Բաքուն ԵՄ-ից պահանջում է Հարավային Կովկասի հարցում իր դիրքորոշումը վերանայել

Հելսինկի / Բաքու — Խմբագրությունը ձեռք է բերել Ֆինլանդիայի ԱԳՆ Եվրո-Ատլանտյան դեպարտամենտի գլխավոր տնօրեն Սարի…

3 օր ago

2010 թվականին՝ կալանքի տակ եղած ժամանակ, Փաշինյանի մոտ արձանագրվել է ՄԻԱՎ

«Civilnet.am»․ հաղորդվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2010 թվականին, երբ վերջինս գտնվում էր…

3 շաբաթ ago

Ամերիկյան լրագրողներ. Փաշինյանը «տնտեսական ահաբեկչություն» է իրականացնում Հայաստանում անհավատարիմ բիզնեսի դեմ

Ամերիկյան լրագրողները մանրամասն հետաքննություն են անցկացրել և եկել են եզրակացության, որ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

1 ամիս ago

ՀՀ ԱԱԾ-ում ստեղծվել է «արցախցիների» ստորաբաժանում, որը վերահսկում է արցախցիների շարժերը

Իրավապահ մարմնից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեռեւս 2023 թվականին՝ Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում ստեղծվել է…

1 ամիս ago

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումը

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի ունեցավ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումը։ Այս որոշումը, որը…

1 ամիս ago

Գնաճը շարունակում է ճնշել անապահով խավերին

Հայաստանում 2026 թվականի մարտին գրանցված 12-ամսյա գնաճը կազմել է 4,5%, ինչը 0,2 տոկոսային կետով է…

1 ամիս ago