Իշխանությունը բարձրաձայնում է իր վախերը

Անցյալ շաբաթվա ընթացքում իշխանությունները, իրար հերթ չտալով, իրականացնում են քարոզչական արշավ՝ պնդելով, թե խորհրդարանական ուժերին հայտ ներկայացնող ընդդիմադիր խոշոր խաղացողները «Գյումրի 2» են ուզում իրականացնել։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Գյումրիում տեղական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միավորվեցին՝ թույլ չտալով, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այնտեղ իշխանություն վերցնի։ Այս հետընտրական կոնսոլիդացիան իշխանությունները փորձում են ներկայացնել որպես մի արատավոր, հրեշավոր իրողություն։

Սակայն դա բնական երեւույթ է, որ իշխանությանը տապալելու համար ընդդիմադիրները միմյանց հետ համագործակցում են, կոալիցիա կազմում, հուշագրեր ստորագրում եւ համատեղ վերցնում են իշխանությունը։

Իրականում, այս քարոզչության թիրախը գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած ուժն է, որը դիրքավորվել է նախկին ուժերի եւ ներկայիս իշխանությունների արանքում։ Նա բոլոր շանսերն ունի՝ իր շուրջ համախմբում ապահովելու եւ իշխանությունը վերցնելու հարցում։

«Գյումրի 2»-ի մասին թմբկահարմամբ իշխանությունները թերեւս փորձում են հանրության մոտ կարծիք ստեղծել, թե Սամվել Կարապետյանն էլ է նախկին ու շատ չի տարբերվում Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին հորինված կերպարից։ Իրականում պարզ է, որ իշխանությունը սարսափում է այս սցենարից, հակառակ դեպքում անխնա հակաքարոզչություն չէր իրականացնի։

Անժելա Մարգարյան

Recent Posts

Խաղաղության օրակարգի հակասությունները. Ի՞նչ է ապահովում իսկական խաղաղությունը

Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…

2 ամիս ago

Հայտնի է 2026 թվականի համար Հայաստանի տնտեսության կանխատեսումը

Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…

2 ամիս ago

ՔՊ-ի սահմանադրական մեծամասնություն չստանալուց ուրախացողներ եղել են նաեւ իշխանական թեւում

Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…

2 ամիս ago

Բարձրագույն դատական խորհրդում սրում է տեղի ունենում

Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…

2 ամիս ago

Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը. Ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության հարց

Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…

2 ամիս ago

Պաշտպանության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում զինծառայության հետ կապված որոշումներում

Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…

2 ամիս ago