Առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագիրը՝ բժիշկների պահանջի կենտրոնում

ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց երեկ հավաքվել էին բժիշկների մի խումբ, որոնք բաց քննարկում և խորհրդարանական լսումներ են պահանջում Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման թեմայով։

Նրանց կարծիքով՝ ծրագիրը բժիշկական հանրության շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնց պատասխանները մինչ օրս պակասում են։ «Մենք պահանջում ենք բաց, մասնագիտական քննարկում Ազգային ժողովում։ Նման ծավալի ռեֆորմը չի կարելի իրականացնել առանց ոլորտի լայն մասնակցության։ Մեզ ասում են՝ հարմարվեք, բայց մենք ուզում ենք հասկանալ՝ ինչին», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ բժիշկ ընդգծեց, որ համապարփակ ապահովագրությունը կարող է լինել արդյունավետ գործիք, սակայն ներկայիս տարբերակը պարունակում է բազմաթիվ ռիսկեր՝ սկսած ֆինանսավորման մոդելից մինչև բժշկական կազմակերպությունների վրա դրված բեռի ավելացումը։ Նրա խոսքով՝ մինչև այդ հարցերը լուծվեն, բժիշկները չեն կարող լռել։

Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պարագայում, երբ ծրագրի մշակման գործընթացում արդեն իսկ նկատվում է ներքին լարվածություն։ Ծրագրի նախնական փուլերում արձանագրված խնդիրներն ու ոլորտի դժգոհությունները, սակայն, արդեն իսկ ձախողել են դրա արդյունավետ մեկնարկը։

Այս իրավիճակում նախարար Անահիտ Ավանեսյանն ստիպված է եղել ամբողջությամբ իր վրա վերցնել ծրագրի ներդրման քաղաքական պատասխանատվությունը և գործընթացը առաջ տանել արդեն սեփական վերահսկողությամբ։

Նախարարությունում շրջանառվում են խոսակցություններ, թե Լենա Նանուշյանը շարունակում է պահպանել սերտ հարաբերություններ նախկին առողջապահության նախարար, ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։

Անժելա Մարգարյան

Recent Posts

Խաղաղության օրակարգի հակասությունները. Ի՞նչ է ապահովում իսկական խաղաղությունը

Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…

2 ամիս ago

Հայտնի է 2026 թվականի համար Հայաստանի տնտեսության կանխատեսումը

Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…

2 ամիս ago

ՔՊ-ի սահմանադրական մեծամասնություն չստանալուց ուրախացողներ եղել են նաեւ իշխանական թեւում

Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…

2 ամիս ago

Բարձրագույն դատական խորհրդում սրում է տեղի ունենում

Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…

2 ամիս ago

Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը. Ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության հարց

Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…

2 ամիս ago

Պաշտպանության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում զինծառայության հետ կապված որոշումներում

Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…

2 ամիս ago