Երեկ Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ԵՄ-ին՝ խնդրելով աջակցություն ընտրությունների ժամանակ։ Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ելնելով այս հանգամանքից, պետք է արձանագրենք երեք փաստ։ Առաջինը՝ սա ուղիղ միջամտություն է արտաքին ուժերի կողմից Հայաստանի ներքին գործերին։ Երկրորդ՝ օրվա վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս չունի ժողովրդի կողմից աջակցություն և նույնիսկ պետական վարչական ուժային ռեսուրսները բավարար չեն իրենց վերարտադրությունը ապահովելու համար։ Երրորդ՝ ելնելով այս իրավիճակից, իրենք արտաքին ուժերի միջամտությամբ, հենց Մոլդովայի օրինակով, պատրաստվում են առաջիկա ընտրություններին չեզոքացնել ընդդիմադիր ուժերի մասնակցությունը։
Սա է իրական պատկերը Նիկոլ Փաշինյանի իշխանության ժողովրդավարության անկախության և ինքնիշխանության մասին։ Ամենևին չզարմանաք, եթե առաջիկայում Ալիևը և Էրդողանը հայտարարեն, որ տարածաշրջանում կայունության և խաղաղություն հաստատելու համար Նիկոլ Փաշինյանը դիմել է իրենց՝ ակնկալելով նրանց օգնությունն ու աջակցությունը Հայաստանում Փաշինյանի վերարտադրությունը ապահովելու համար։
Իրականում Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը պետք է որոշի հայ մարդը, և որևէ արտաքին միջամտություն որևէ արտաքին կենտրոնից մեզ համար անընդունելի է և թույլ չենք տալու»,– հայտարարեց նա։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…