ՀՀ Քննչական կոմիտեն շարունակում է հետաքննությունը Րաֆֆի Մանդալյանի դեմ հարուցված քրեական գործով, որը վերաբերում է մարտի 6-ին Երևանում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետելու դեպքին։
Նախաքննական մարմինը վկայի կարգավիճակով հարցաքննել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից Ալիկ Ալեքսանյանին։ Քննչական խմբի նպատակն էր հաստատել Րաֆֆի Մանդալյանի գործողությունների և ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնող անձանց միջև ցանկացած կապ, սակայն այդ ջանքերը հաջողություն չեն գտել։
Իրավապահ մարմինները դատարանին ներկայացրել են միջնորդություն՝ Ալիկ Ալեքսանյանին դատարան հրավիրելու և նրան հարցաքննելու համար։ Դատավորի կողմից կայացվելիք որոշումը դեռ պարզ չէ։
Հիշեցնենք, որ Ալիկ Ալեքսանյանը ներկայում կալանավորված է մեկ այլ՝ փողերի լվացման վերաբերյալ քրեական գործի շրջանակում։
Իրավապահներին տված ցուցմունքում Րաֆֆի Մանդալյանը նշել է, որ իր գործողությունը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նրա խոսքով՝ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, իսկ հասարակության մեջ առկա անտարբերությունն ու լռությունը՝ այդ հարցի շուրջ, ավելի են խորացրել իր անհանգստությունը։ Մանդալյանը նշել է, որ նրա նպատակը եղել է ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…