Ինքնաքննադատական վերլուծության արդյունքում հայտնաբերվել է մի դեպք, որը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 10-ին Մեղրու անցման կետում։
Այդ օրը ձևակերպում ստանալուց հետո Մետեքսիմ տերմինալի ժամանակավոր պահման կետ է հասել 14 BA 205/ 62AA194 իրանական պետհամարանիշներով «Ֆոտոն» տեսակի բեռնատարը։ Այն ունեցել է 11․000 կգ քաշ և գնահատվել է շուրջ 335․000 եվրո։
Մեղրու անցման կետի պետ Հովհաննես Ամիրխանյանի և նրա տեղակալ Գևորգ Թևանյանի կազմակերպմամբ բեռնատարը դատարկվել է, և շուրջ 70․000․000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքի կեսը՝ «dyson»-ներ և պլանշետներ, տեղավորվել են «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Տեսուչը նկատել է, որ «Ֆորդ»-ի մեքենան բեռնված է ավելի քիչ կիլոգրամներով, քան նշված էր փաստաթղթերում։
Սկզբում պնդել են, որ ապրանքի մյուս մասը մնացել է այլ պետության տարածքում, սակայն, վախենալով բացահայտվելուց, Հովհաննես Ամիրխանյանի և Գևորգ Թևանյանի կազմակերպմամբ բեռնատարը տեղափոխվել է Մեղրու անցակետ։ Այնտեղ, ըստ տեղեկությունների, դեպքի հետ առնչություն չունեցող անձը խոստովանել է, որ իրանական բեռնատարից գողություն է կատարել և հափշտակել շուրջ 400 «dyson» և պլանշետ։
Այս դեպքը փորձ են արել կոծկել Պետական եկամտային կոմիտեի ղեկավարության կողմից։ Պատճառը հիմնականում կապված է կառույցի ղեկավարի մորեղբոր որդու՝ Սարգիս Բաբայանի հետ, ով ՊԵԿ նախագահի անվտանգության պետն է։ Չի բացառվում, որ Ս․ Բաբայանը բոլոր միջոցներն օգտագործի Հ․ Ամիրխանյանին հիշյալ դեպքից «մաքուր դուրս հանելու» համար։
Հարկ է նշել, որ այս իրադարձությունները տեղի են ունեցել Մեղրու անցակետում, որը վերահսկվում է Սարգիս Բաբայանի եղբոր կողմից, ով զբաղեցնում է մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Գլխավոր դատախազին ուղղված է հանցագործության մասին հաղորդում, և պատրաստ է ներկայացնել պատասխանը՝ այն ստանալուն պես։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…