Պաշտոնյաների հայտարարագրերի սխալները և ընտանեկան սկանդալները. Էմմա Պալյանի դեպքը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանը վարչական տույժ է ստացել իր հայտարարագրում առկա սխալների համար։ Այս մասին հայտնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հանձնաժողովի կողմից կատարված ստուգումների արդյունքում առանձնացվել էին մի քանի խնդիրներ։ Մասնավորապես, 2024 թվականի հաշվետու տարվա եկամուտների բաժնում պատգամավորը հայտարարագրել էր 1,5 մլն դրամի չափով եկամուտ, սակայն չէր նշել եկամուտ վճարողի անունը, ազգանունը, հասցեն կամ կազմակերպության անվանումը։ Այս դաշտերում նշված էր միայն գծիկ «-» նշանը, իսկ «նկարագրություն» դաշտում՝ «ՌԴ-ից՝ հարազատի կողմից ուղարկված գումար»։

Հանձնաժողովը հետաքրքրվել էր նաև պատգամավորի հիփոթեքային վարկի մնացորդով։ Ըստ հայտարարագրի՝ վարկի մայր գումարը կազմում է 25 մլն դրամ, որից 21 մլն դրամը՝ բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։ Սակայն հետաքրքրիչն այն է, որ վերջին երկու տարիներին այս գումարը փոփոխության չի ենթարկվել, ինչը նշանակում է, որ պատգամավորը վարկը չի մարել։ Իրավիճակը նույնպես բարդացնում է այն հանգամանքը, որ 2022 թվականին վարկը կազմել է 20 մլն 643 հազար դրամ, այսինքն՝ աճել է, ոչ թե նվազել։

Ավելի լուրջ մեղադրանք էր ուղղված Էմմա Պալյանի ամուսնուն՝ Ալբերտ Մարտիրոսյանին։ Պատգամավորը հայտարարագրում նշել էր, որ նրա ամուսինը չի աշխատում։ Սակայն ՊԵԿ-ի էլեկտրոնային շտեմարանը վկայում է, որ Ալբերտ Մարտիրոսյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս աշխատում է «Հայանտառ» ՔՈԱԿ-ում որպես «Անտառապետ»։

Հանձնաժողովը, ձեռք բերված տվյալների հիման վրա, եզրակացրել է, որ առկա են Օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված զանցանքի հատկանիշներ։ Պատգամավորին հրավիրել էին հանձնաժողով, սակայն նա հրաժարվել է մասնակցել։ Արդյունքում, նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախտման վերաբերյալ արձանագրություն, և որպես տույժ կիրառվել է նախազգուշացում։

Այս դեպքը հատկապես ուշադրության արժանի է դարձել ոչ միայն պատգամավորի անձնական սխալների, այլև ընտանեկան սկանդալների պատճառով։ Պալյանների ընտանիքը հաճախ է հայտնվում հանրային քննադատության կենտրոնում։ Պատգամավորի եղբայրը՝ Հայկ Պալյանը, եղել է Լիանա Վանոյանի հումորային տեսանյութի մեկնաբանություններից մեկին արձագանքելով, ատելության քարոզի մեղադրանքներ է ստացել։ Նույնիսկ պատգամավորի հայրը՝ Նորո Պալյանը, կիսվել է արցախցիներին վերաբերող սկանդալային գրառումով։

Այսպիսով, Էմմա Պալյանի դեպքը ոչ միայն վարչական իրավախախտման, այլև ընտանեկան սկանդալների և հասարակական վստահության խախտման խորը ծավալ է։

Անժելա Մարգարյան

Recent Posts

Ֆինլանդիայի ԱԳՆ գաղտնի հուշագրի արտահոսք. Բաքուն ԵՄ-ից պահանջում է Հարավային Կովկասի հարցում իր դիրքորոշումը վերանայել

Հելսինկի / Բաքու — Խմբագրությունը ձեռք է բերել Ֆինլանդիայի ԱԳՆ Եվրո-Ատլանտյան դեպարտամենտի գլխավոր տնօրեն Սարի…

3 օր ago

2010 թվականին՝ կալանքի տակ եղած ժամանակ, Փաշինյանի մոտ արձանագրվել է ՄԻԱՎ

«Civilnet.am»․ հաղորդվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2010 թվականին, երբ վերջինս գտնվում էր…

3 շաբաթ ago

Ամերիկյան լրագրողներ. Փաշինյանը «տնտեսական ահաբեկչություն» է իրականացնում Հայաստանում անհավատարիմ բիզնեսի դեմ

Ամերիկյան լրագրողները մանրամասն հետաքննություն են անցկացրել և եկել են եզրակացության, որ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

1 ամիս ago

«Made in Armenia» բրենդի կայացման ծրագիրը փաստացի չի իրականացվել

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում նախատեսված «Made in Armenia» բրենդի կայացման ուղղությամբ աշխատանքները, որոնք պետք…

1 ամիս ago

ՀՀ ԱԱԾ-ում ստեղծվել է «արցախցիների» ստորաբաժանում, որը վերահսկում է արցախցիների շարժերը

Իրավապահ մարմնից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեռեւս 2023 թվականին՝ Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում ստեղծվել է…

1 ամիս ago

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումը

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի ունեցավ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումը։ Այս որոշումը, որը…

1 ամիս ago