Ուկրաինայի ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակներում իրականացված խուզարկությունները և կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ ներկայացված մեղադրանքները կարող են ունենալ ռազմավարական նշանակություն՝ կապված լինելով առաջիկա նախագահական ընտրությունների հետ։
Իմ վերլուծության համաձայն, այս գործընթացը նախաձեռնվել է ԱՄՆ-ի կողմից՝ Ուկրաինայի քաղաքական դաշտը «մաքրելու» նպատակով։ Ուկրաինայի քաղաքական պատմության մեջ Յուլիա Տիմոշենկոն միշտ եղել է ազդեցիկ գործիչ։ Նույնիսկ այսօր, երբ նա չի մասնակցում ընտրություններին որպես լիարժեք թեկնածու, նրա ներկայությունը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրական գործընթացի վրա՝ աջակցելով այլ թեկնածուներին կամ փոխանցելով իր վարկանիշը։
Ուկրաինայի հակակոռուպցիոն ազգային բյուրոն (ՆԱԲՈՒ) հայտարարել է, որ Գերագույն ռադայի պատգամավորական խմբակցություններից մեկի ղեկավար կասկածվում է պատգամավորների կաշառման մեջ։ Այս հայտարարությունից անմիջապես հետո սկսվել են խուզարկություններ «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակներում, ինչից հետո Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվել։
Իմ կարծիքով, «կոռուպցիայի մեղադրանքը ներկայիս Ուկրաինայում ամենաարդյունավետ գործիքներից է քաղաքական մրցակիցներին դուրս մղելու համար»։ Ռիսկերը նվազեցնելու և հնարավոր ազդեցիկ խաղացողներին հեռացնելու որոշում կայացվել է դեռ նախքան ընտրությունները։ ԱՄՆ-ի համար ձեռնտու է հնարավոր ազդեցիկ խաղացողներին հեռացնել դեռ նախքան ընտրությունները, իսկ ՆԱԲՈՒ-ն գործում է Վաշինգտոնի վերահսկողության ներքո։ Այսպիսով, Տիմոշենկոյի դեմ գործը կարելի է դիտարկել որպես քաղաքական դաշտի «մաքրման» մաս։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…