ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը ԱՄՆ-ին շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի տարբեր հայկական կառույցների և հասարակական գործիչների հետ՝ քննարկելով Հայաստան–սփյուռք համագործակցության և հայրենիքի զարգացման հարցերը։
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Գլենդելում, որտեղ Զարեհ Սինանյանը և Արա Նաջարյանը քննարկել են Գլենդելի հայ համայնքի առջև ծառացած հարցերը, ինչպես նաև Հայաստան–սփյուռք կապերի ամրապնդման և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների զարգացման ուղիները։
Նույն օրը գլխավոր հանձնակատարը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության առաջնորդների հետ։ Վերջիններս կարևորել են սփյուռքում համախմբվածության և համագործակցության կարևորությունը՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը շարունակելու ընկերակցության ջանքերը ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում։
Զարեհ Սինանյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները, տեսլականը, ինչպես նաև Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ կառավարության կողմից իրականացվող տարբեր ոլորտներին առնչվող ծրագրերը։
Օրվա երկրորդ կեսին Կալիֆոռնիայի Բրբանք քաղաքում Զարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հոգևոր արժեքների և Եկեղեցու կարևորությանը, ինչպես նաև Հայաստանում և սփյուռքում հայապահպանությանը վերաբերող հարցերը։
Այցի ավարտին Զարեհ Սինանյանը հանդիպել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) հայ ուսանողական միությունները համակարգող խորհրդի ղեկավար կազմի և ուսանողների հետ։ Գլխավոր հանձնակատարը մասնակցել է ընդգրկուն քննարկման՝ նվիրված Հայաստան–սփյուռք համագործակցության առանցքային հարցերին։
Պատասխանելով երիտասարդների հարցերին՝ Զարեհ Սինանյանը նկատել է սփյուռքի հետ առողջ երկխոսության կարևորության մասին՝ ընդգծելով գրասենյակի կողմից երիտասարդների համար նախատեսված նախաձեռնությունների, ծրագրերի և մասնագիտական համաժողովների նշանակությունը՝ կարևորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը հայրենիքի զարգացման գործընթացում։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…