ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի մահվան գործը վերաբացվել է, ինչի հետ կապված նոր հանգամանքներ են հայտնի դարձել։
Ըստ հայտնի դարձած տեղեկությունների՝ հարցաքննության է ենթարկվել ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, բժիշկ Արտավազդ Սահակյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է, որ վերջին անգամ բժշկին տեսել է հերթապահության ժամանակ։
Պատգամավորի տեղեկությունների համաձայն՝ Սահակյանը պատմել է, որ կանչվել է Քննչական կոմիտե, որտեղից վերադարձել է անտրամադիր և վիրավորված։ Նա նաև խոսել է Արծրուն Մարգարյանին հնարավոր արտաշիրիմում անելու մասին, ինչից հետո բժիշկը «շատ հոգնած» ու ճնշված տպավորություն է թողել։
Հիշեցնենք, որ Արծրուն Մարգարյանը, պաշտոնապես հաստատված վարկածի համաձայն, 1999 թվականի փետրվարի 9-ին երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում։
Միևնույն ժամանակ պարզվում է, որ 1999 թվականին հնգամսյա կալանքից ազատ են արձակվել ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության համար կասկածվող թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյանները։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…