ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն (ՀՀՀԿ), որը խորհրդարանական ընտրությունների ընթացքում ակտիվորեն պայքարում էր ընտրակաշառք բաժանողների դեմ՝ նրանց որոնելով բացառապես ընդդիմադիրների շտաբներում կամ գրասենյակներում, օրեր առաջ հրապարակավ իրազեկեց, որ հունիսի 6-ին և 7-ին Հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Կոմիտեն հայտարարում էր, որ օրենսդրությամբ իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ և ժամանակակից տեխնիկական սարքավորումների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, գործադրմամբ իրականացվելու են գործողություններ, որոնք բացառապես միտված են լինելու ընտրակաշառք տալու և ստանալու հանցավոր սխեմաների մեջ ներգրավված անձանց բացահայտմանն ու չեզոքացմանը։
Սակայն ուսումնասիրելով ՀՀՀԿ-ի վերջին շրջանակի գնումների ցանկը, հստակ հակասություն է արձանագրվում։ Պարզվում է՝ կոմիտեն վերջին շրջանում հիմնականում ֆինանսավորել է գրասենյակային պարագաների ձեռքբերում, ավտոլվացման ծառայություններ, ինչպես նաև թարգմանչական և փորձաքննական ծառայություններ։ Դրոնի ձեռքբերման կամ դրա հետ կապված ծախսերի վերաբերյալ որևէ գնում կոմիտեի կողմից չի արձանագրվել։
Փոխարենը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անօդաչու թռչող սարք է ձեռք բերել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Մասնավորապես, 2026 թվականի մայիսի 26-ին ԱԱԾ-ն ձեռք է բերել ավելի քան 10 միլիոն դրամ արժողությամբ անօդաչու թռչող սարք։ Այսպիսով, կոմիտեի հրապարակային հայտարարությունների և իր ֆինանսական գործունեության միջև առկա է զգալի տարբերություն։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…