ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին Հայաստանին հանձնելու խնդրանքով։ Այս մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ազգային ժողովում լսումների ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ դատախազությունը դիմելու է նաև Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ։
Հետաքրքրվեցինք՝ թե ինչ պատասխան էր ստացվել Ռուսաստանից։ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դատախազությունը տեղեկություն ունենալու դեպքում կտեղեկացնի։ Այսպիսով, առայժմ Ռուսաստանից որևէ պաշտոնական պատասխան չի ստացվել։
Այս քայլը կատարվում է այն պայմաններում, երբ Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետն անցել է, և դատավարությունը ավարտվել է։ Սակայն, ըստ մեղադրանքի, Վահագն Հարությունյանը խեղաթյուրել է Զինված ուժերի մասնակցության մասին տվյալները՝ օժանդակելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելուն և պաշտոնական կեղծիքներ կատարելուն»։ Գլխավոր դատախազությունը շարունակում է հետապնդել նախկին իշխանության այս ներկայացուցիչներին՝ չնայած գործի քրեական պատասխանատվության համար վաղեմության ժամկետի լրանմանը։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…