Ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարությունը սեպտեմբեր ամսին փոխեց իր գործընկերոջը՝ ՀԷՑ-ի արբիտրաժային գործով։
Օգոստոսի 21-ին կառավարությունը որոշում էր կայացրել, որ արբիտրաժում իր շահերի ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ում գործող Arnold & Porter իրավաբանական ընկերությանը 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի։ Սակայն սեպտեմբերի 6-ին ընդունվեց նոր որոշում, որով Arnold & Porter ընկերությունը փոխարինվեց Foley Hoag LLP-ով։
Ըստ կառավարության հիմնավորման՝ այդ փոփոխությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2025 թ. օգոստոսի 21-ի թիվ 1174 որոշման կայացումից հետո բացահայտված նոր հանգամանքներով։ Ըստ այդ հիմնավորման՝ այդ հանգամանքները, բացահայտված շահերի բախման համատեքստում, խոչընդոտ են հանդիսանում Arnold & Porter ընկերության հետ համագործակցության համար՝ ելնելով ինչպես պետական անվտանգային, այնպես էլ ՀՀ մասնակցությամբ ընթացիկ այլ միջազգային իրավական վարույթների շրջանակներում ՀՀ շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից։
Իրական պատճառը, սակայն, մեկ այլն է։ Ըստ տեղեկությունների՝ առաջին ընկերությունը, որի հետ պայմանագիր էր կնքվել, բավականին բարձր հեղինակություն ունեցող և գործնականում պարտություններ չգրանցած իրավաբանական ընկերություն էր։ Ընկերությունը խորապես ուսումնասիրելով գործի բնույթը, եկել է այն եզրակացությանը, որ հաղթելու իր շանսերը շատ փոքր են, և այդ պատճառով հրաժարվել է գործը վարելուց։
Տեղեկություններ կան, որ նոր ընկերությանը՝ Foley Hoag LLP-ին, ավելի մեծ գումար են վճարելու՝ հաշվի առնելով գործի բարդությունը։
Հիշեցնենք, որ 2025 թ. հուլիսին ՀԷՑ սեփականատերերը դիմել են Ստոկհոլմի միջազգային արբիտրաժային դատարան՝ Հայաստանի կառավարության կողմից իրենց գործունեության վերաբերյալ ձեռնարկված քայլերի դեմ։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…