Հարցմանը պատասխանելիս պետք է նշեմ, որ նախաքննության ընթացքում տեսակցությունների կանոնները մի քանի հայտնի եպիսկոպոսների համար տարբերվում են։
Արագածոտնի թեմի առաջնորդի, Վեհափառի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ տեսակցությունները դեռևս արգելված են։ Նրան կարող է այցելել միայն մայրը։
Այսպիսով, նախաքննության մարմինը «ընտանիք» հասկացությունը շատ նեղ շրջանակում է ընկալում։ Օրինակ, Նարեկ Կարապետյանին արգելում են այցելել իր եղբորորդուն՝ Սամվել Կարապետյանին, քանի որ նրանց հարաբերությունները «ընտանիք» չի համարվում։ Նույնպես այս պատճառով արգելված են նաև Արշակ սրբազանի այցելությունները, որը դեկտեմբերի 5-ից գտնվում է կալանավորման մեջ։ Նրան կարող են այցելել միայն եղբայրը՝ Արարատյան թեմի հոգեւոր սպասավոր Տեր Հակոբը, և նրա տարեց մայրը։
Բացառություն է կազմում Բագրատ սրբազանը, նրա նկատմամբ տեսակցությունները թույլատրված են։ Նույնպես տեսակցությունների արգելք չկա Միքայել սրբազանի համար, որի նկատմամբ արդեն իսկ կայացվել է առաջին ատյանի դատավճիռ։
Հարկ է նշել, որ սրբազանները գտնվում են տարբեր կալանավայրերում։ Մկրտիչ սրբազանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, Բագրատ և Արշակ սրբազանները՝ ԱԱԾ-ին կից ՔԿՀ-ում, իսկ Միքայել սրբազանը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, որտեղ նախատեսվում է իրեն վիրահատել։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…