Հայաստանի «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմինը փետրվարի 26-ի նիստում կայացրել է որոշում՝ չմասնակցելու 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին։
Այս որոշումը կայացվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, առկա մարտահրավերների և ընտրական գործընթացի հնարավոր զարգացումների մանրակրկիտ վերլուծության արդյունքում։ Մեր ներկայացուցիչները նշում են, որ ներքաղաքական լարվածությունը շարունակում է բարձր մնալ, քաղաքական դաշտը՝ բևեռացված, իսկ պետական ինստիտուտների նկատմամբ պատասխանատվության մեխանիզմները՝ անարդյունավետ։
Մեր կուսակցության գաղափարական հիմքերը և ռազմավարական պատկերացումները զգալիորեն տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից, ինչը դարձնում է կուսակցությունների միավորումը ոչ իրատեսական։ Բացի այդ, ընդդիմադիր դաշտից ընտրություններին մասնակցող ուժերի քանակի աճը կարող է բացասաբար անդրադառնալ ընտրողների քվեների բաշխման վրա՝ առաջացնելով քաղաքական ռեսուրսների անարդյունավետություն։
Մեր գործադիր մարմինը նշում է, որ այս որոշումը նպատակ ունի մի կողմից՝ նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը, իսկ մյուս կողմից՝ խուսափել արհեստական դաշինքների ձևավորումից։
Հետևաբար, «Հայրենիք» կուսակցության անդամներին, համակիրներին և աջակիցներին հորդորում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից՝ ըստ սեփական նախընտրության։ Մենք կշարունակենք մեր զարգացման գործընթացը՝ կուսակցաշինության բոլոր ուղղություններով։
Կուսակցության ներկայացուցիչները նաև հստակեցնում են, որ որոշման հետ կապված հարցերին կանդրադառնան միայն ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո՝ ելնելով պատասխանատվությունից, որ մինչև ընտրություններ չստեղծվի որևէ պայման, որը կարող է վնասել իրական ընդդիմադիր ուժերին։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…