Հայաստանում սկսվել է համակարգային գրոհ Կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու դեմ

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները վերածվում են վտանգավոր ճգնաժամի, որը նախազգուշացնում են եվրոպական և միջազգային ծանրակշիռ քաղաքական ու ակադեմիական էլիտան։ Նրանց կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները ոչ միայն ներքին խնդիր են, այլև համաեվրոպական արժեքների խախտում։

Այս հեղինակավոր շրջանակը, որի նախաձեռնությունը աջակցում է Եվրոպայի Հայկական միությունների ֆորումը, հայտարարում է, որ Հայաստանում սկսվել է համակարգային գրոհ Կաթողիկոսի և ամբողջ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Նրանց գնահատմամբ՝ հոգևորականների ձերբակալությունները, Մայր Աթոռի շուրջ ստեղծվող ճնշումները և իշխանության կողմից եկեղեցական դաշտի արհեստական պառակտումը հակասում են ժողովրդավարական արժեքներին և վտանգում են Հայաստանի անվտանգությունը։

Նախաձեռնող խումբը նշում է, որ վերջին ութ ամիսների ընթացքում Եկեղեցու հետ կապված իշխանության կողմից բացակայում է կառուցողական քաղաքականություն։ Կա միայն մեկ նպատակ՝ թուլացնել, գլխատել և վերահսկելի դարձնել ազգային-հոգևոր ինստիտուտը։ Այս գործողությունները, նրանց կարծիքով, հատկապես վտանգավոր են այն պահին, երբ տարածաշրջանում ձևավորվում են նոր, սպառնալիքով լի աշխարհաքաղաքական գործընթացներ։

Այս հեղինակավոր անձանց թվում են Կենտերբերիի նախկին արքեպիսկոպոս Լորդ Քերի Քլիֆթոնը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին, Լորդ Մարքիզ Ռեադինգը, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Պրետորիայի համալսարանի պրոֆեսոր և եպիսկոպոս Պատրիկ Սուխդեոն, ԵՄ նախկին հանձնակատար Յան Ֆիգելը, «The Guardian»-ի նախկին թղթակից Ջոնաթան Սթիլը, Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության ղեկավար Ջոն Էյբները, ԵՄ պատգամավոր Լյուբոշ Բլահանը, Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Բեռլինի օրենսդիր մարմնի պատգամավոր Վոլֆգանգ Հումելը, Շիլլերի ինստիտուտի ղեկավար Հելգա Զեպպ-Լարոուշը, Պրահայի դիվանագիտական ակադեմիայի նախագահ Ցիրիլ Սվոբոդանը, տնտեսագետ Յան Քեմփբելը, իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին և անվտանգության եվրոպական ինստիտուտի գլխավոր քարտուղար բրիգադային գեներալ Գուստավ Գուստենաուն։

Նախաձեռնող խումբը խոստանում է հարցը բարձրացնել եվրոպական օրակարգի ամենաբարձր մակարդակներում՝ պահանջելով դադարեցնել ճնշումները, ազատ արձակել անօրինական կալանավորված հոգևորականներին և վերականգնել Հայաստանի իշխանությունների պարտավորությունները՝ օրենքի գերակայության և մարդու հիմնարար ազատությունների առումով։

Անժելա Մարգարյան

Recent Posts

Խաղաղության օրակարգի հակասությունները. Ի՞նչ է ապահովում իսկական խաղաղությունը

Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…

4 ամիս ago

Հայտնի է 2026 թվականի համար Հայաստանի տնտեսության կանխատեսումը

Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…

4 ամիս ago

ՔՊ-ի սահմանադրական մեծամասնություն չստանալուց ուրախացողներ եղել են նաեւ իշխանական թեւում

Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…

4 ամիս ago

Բարձրագույն դատական խորհրդում սրում է տեղի ունենում

Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…

4 ամիս ago

Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը. Ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության հարց

Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…

4 ամիս ago

Պաշտպանության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում զինծառայության հետ կապված որոշումներում

Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…

4 ամիս ago