Categories: Քաղաքական

Հայաստանն ու Գերմանիան ստորագրել են երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպման արդյունքներով ստորագրել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր։

Հռչակագրում նշվում է, որ երկու երկրները ճանաչում են իրենց միջև ձևավորված բազմամյա և բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև հաստատում են փոխադարձ ցանկությունը խորացնելու երկկողմ գործընկերությունը և համագործակցությունը։

Կողմերը վկայակոչում են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի («CEPA») շրջանակը և ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում սահմանված առաջնահերթությունները։ Նրանք դրական են գնահատում Հայաստանի ձգտումը ամրապնդել իր կապերը Եվրոպական Միության հետ և ողջունում Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները՝ որպես խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջանի հնարավորություն։

Հռչակագրի համաձայն՝ երկու կողմերը մտադիր են համագործակցել հետևյալ ոլորտներում՝

Քաղաքական և դիվանագիտական համագործակցություն՝ նախարարությունների, գործակալությունների և դիվանագիտական առաքելությունների միջև կանոնավոր խորհրդակցություններ, բարձր մակարդակի փոխայցելություններ և թեմատիկ երկխոսություններ։
Տնտեսական և առևտրային համագործակցություն՝ երկկողմ առևտրի և ներդրումային հնարավորությունների խթանում, կենսաբազմազանության ոլորտում համագործակցություն, էներգետիկայի, կապակցվածության, ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների, տրանսպորտի և զբոսաշրջության զարգացման ոլորտներում։
Զարգացում և կարողությունների ամրապնդում՝ տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրերի միջոցով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կայուն տնտեսական զարգացումը, մասնագիտական ուսուցումը, վերականգնվող էներգիան, կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, լավ կառավարումը, արդարադատությունը, օրենքի գերակայության խթանումը և սոցիալ-տնտեսական զարգացմանը նպատակ ունեցող համատեղ նախագծեր։
Մշակույթ, կրթություն, լեզու և մարդկանց միջև փոխանակումներ՝ ակադեմիական գործընկերություններ, կրթաթոշակներ, քույր քաղաքներ, մշակութային փոխանակման միջոցառումներ և ծրագրեր։
Գիտություն, տեխնոլոգիա և նորարարություն՝ համատեղ հետազոտական նախագծեր, թվային փոխակերպման, զարգացող տեխնոլոգիաների և նորարարական էկոհամակարգերի ոլորտում համագործակցություն։
Անվտանգություն և պաշտպանություն՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի շուրջ երկխոսություն, կիբեռանվտանգության և ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում համագործակցություն։

Հռչակագրում նշվում է, որ այն միջազգային պայմանագիր չէ և չի ստեղծում իրավունքներ և պարտավորություններ՝ համաձայն ներպետական կամ միջազգային օրենսդրության։ Համագործակցության իրականացումը կախված է ռեսուրսների առկայությունից և Կողմերի համապատասխան օրենքներից ու կանոնակարգերից։

Յանա Գրիգորյան

Recent Posts

Խաղաղության օրակարգի հակասությունները. Ի՞նչ է ապահովում իսկական խաղաղությունը

Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…

2 ամիս ago

Հայտնի է 2026 թվականի համար Հայաստանի տնտեսության կանխատեսումը

Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…

2 ամիս ago

ՔՊ-ի սահմանադրական մեծամասնություն չստանալուց ուրախացողներ եղել են նաեւ իշխանական թեւում

Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…

2 ամիս ago

Բարձրագույն դատական խորհրդում սրում է տեղի ունենում

Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…

2 ամիս ago

Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը. Ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության հարց

Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…

2 ամիս ago

Պաշտպանության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում զինծառայության հետ կապված որոշումներում

Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…

2 ամիս ago