ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Վրաստանի Խորհրդարանի համանուն հանձնաժողովի համատեղ երրորդ նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին Թբիլիսիում։ Նիստը տեղի է ունեցել Սարգիս Խանդանյանի և Նիկոլոզ Սամխարաձեի համանախագահությամբ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանը և Լենա Նազարյանը։
Համատեղ նիստի ընթացքում երկու կողմերն ընդգծել են 2022 թվականի նոյեմբերին ստորագրված համագործակցության հուշագրի կարևորությունը, որը նախատեսում է խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև նիստերի անցկացում և միջխորհրդարանական համագործակցության խորացում։
Քննարկվել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերություններից բխող ընթացիկ գործընթացները, ինչպես նաև երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային գործընկերության հարցերը։
ՀՀ պատգամավորները Վրաստանի գործընկերներին ներկայացրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի վերջին զարգացումները։ Բացի այդ, քննարկվել են «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության նախագծի իրագործմանն ուղղված աշխատանքները։
Հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և տնտեսական հարցերի շուրջ։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…