Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտակարգ և լիազոր դեսպան Նարիման ալ Մուլլային՝ ԱՄԷ-ի Ազգային տոնի կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ԱՄԷ-ի բարեկամ ժողովրդին՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված սերտ և վստահելի համագործակցությունը։ Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը հատկապես կարևորում է հարաբերությունները ԱՄԷ-ի հետ։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել իմ հիացմունքն այն ձեռքբերումների և հաջողությունների առիթով, որոնք վերջին տարիներին արձանագրել է ԱՄԷ-ն։ Մենք իրականացնում ենք ինտենսիվ համատեղ ծրագրեր և արձանագրում ենք կոնկրետ արդյունքներ։ Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեր կատարած աշխատանքի համար։ Համոզված եմ, որ առաջիկայում ևս մենք շատ համատեղ անելիքներ կունենանք»,- ասել է նախագահը։
Իր հերթին դեսպան Նարիման ալ Մուլլան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ ալ Նահյանի ողջույնները։ Նա ընդգծել է, որ ԱՄԷ ղեկավարության կողմից մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական խորացմամբ և պատրաստակամություն՝ շարունակելու ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։
«ԱՄԷ ղեկավարությունն իրապես շատ հետաքրքրված է Հայաստանի հետ խորացնելու հարաբերությունները»,- ընդգծել է դեսպանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող օրակարգային մի շարք հարցեր։ Կարևորվել են էներգակիրների ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրումը, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները։ Շեշտվել է նաև պետական կառավարման համակարգերում ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնման և լավագույն գործնական փորձի փոխանակման կարևորությունը՝ ուղղված կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Կողմերը բարձր են գնահատել բարձրաստիճան փոխայցելությունների դրական դերը տարբեր ուղղություններով համագործակցության խթանման գործում և ընդգծել փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման շարունակության վերաբերյալ։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…