Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ալիևի օգնական Նամիգ Հաջիևը Euronews-ի հետ համատեղ հարցազրույցի ընթացքում հայտարարել են, որ երկու երկրների ղեկավարները Բրյուսելի հանդիպումից հետո որոշել են շարունակել խաղաղության գործընթացը և մի կողմ դնել տարաձայնությունները։
Գրիգորյանը նշել է, որ գործընթացի հաջողությունը մեծ է, և այս պահին կողմերը ինտենսիվորեն աշխատում են վստահության հաստատման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կբարձրացնի երկու երկրների միջև փոխկախվածությունը, կամրապնդի խաղաղությունը և տնտեսական օգուտ կբերի երկու հասարակություններին։
«Մենք աշխատում ենք խաղաղության ինստիտուցիոնալացման և այն առաջ շարժելու ուղղությամբ։ Թրամփի երթուղու իրականացումը ներկայումս ինտենսիվ քննարկվում է ԱՄՆ-ի հետ»,- ասել է նա։
Իր հերթին Նամիգ Հաջիևը նշել է, որ հակամարտության այս էջը փակված է, և տարածաշրջանում տիրում է իրական խաղաղություն։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ միասին ձեռնամուխ է լինում տարածաշրջանի լայնածավալ տնտեսական զարգացմանը՝ ի շահ երկու երկրների։
«Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կհանգեցնի երկու երկրների միջև Թրամփի երթուղու իրականացմանը, որն ամբողջությամբ կփոխի Եվրասիական մայրցամաքի տրանսպորտային քարտեզը»,- եզրափակել է Հաջիևը։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…