Հայաստանը կրոնական նոր կազմակերպություն է սպասում

Իշխանական շրջանակներում լուրջ կասկածներ են առաջացել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ստեղծել կրոնական նոր կազմակերպություն։ Այս տեղեկությունը հրապարակվել է «Հրապարակ» թերթի կողմից՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Համաձայն հրապարակման՝ որոշ շրջանակներ այս հեռանկարը սարսափով են քննարկում՝ համոզված լինելով, որ Վեհափառի դեմ անհաջող քայլերի հանգուցալուծումը կլինի կրոնական նոր կազմակերպության ձեւավորումը։

Այս մտահոգությունները սկիզբ են առել այն բանից հետո, երբ տարեսկզբին՝ Սուրբ ծննդի նախօրեին, Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին եւ հրապարակեցին իրենց «ճանապարհային քարտեզը»։

Փաստաթղթի համաձայն՝ ստեղծվելու է համակարգող խորհուրդ, որի առջեւ կլինի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերը։ Կարևոր դրույթներից է նոր կանոնադրության ընդունումը, որի միջոցով պետք է ամրագրվեն սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեւորականների բարեվարքության ապահովման կառուցակարգերը։

Հրապարակում նշվում է, որ վարչապետի մերձավոր շրջապատում կարծում են, որ կանոնադրությունը գրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը, եւ այն պատրաստ կլինի փետրվարի կեսերին՝ գրանցման համար։ Այս կերպ, նոր կազմակերպությունը կգրանցվի որպես կրոնական հերթական կազմակերպություն, եւ, ինչպես ժողովրդական լեզվով ասած, Նիկոլ Փաշինյանը կդառնա նոր աղանդի հիմնադիրը։

Հայաստանում ներկայում գործում է վեց տասնյակից ավելի կրոնական կազմակերպություն։

Իշխանական աղբյուրները նաեւ հակադրում են այս իրադարձությունները Սերժ Սարգսյանի դեպքին՝ նշելով, որ իրականությունից բավականին հեռու է Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե ինչպես Սերժ Սարգսյանը չուզելով հեռացավ, այնպես էլ Վեհափառը կհեռանա։ Նրանք վստահ են, որ Գարեգին Բ-ն ինքնակամ չի հեռանալու, եւ հեռացնելու այլ մեխանիզմ գոյություն չունի։

Անժելա Մարգարյան

Recent Posts

Խաղաղության օրակարգի հակասությունները. Ի՞նչ է ապահովում իսկական խաղաղությունը

Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…

4 ամիս ago

Հայտնի է 2026 թվականի համար Հայաստանի տնտեսության կանխատեսումը

Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…

4 ամիս ago

ՔՊ-ի սահմանադրական մեծամասնություն չստանալուց ուրախացողներ եղել են նաեւ իշխանական թեւում

Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…

4 ամիս ago

Բարձրագույն դատական խորհրդում սրում է տեղի ունենում

Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…

4 ամիս ago

Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը. Ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության հարց

Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…

4 ամիս ago

Պաշտպանության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում զինծառայության հետ կապված որոշումներում

Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…

4 ամիս ago