ՀՀ կառավարությունը նախատեսում է վերանվանել «Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը՝ այն վերածելով «Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ դպրոց – ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ի։ Այս փոփոխությունը կիրագործվի 2025-2026 ուսումնական տարվից սկսած՝ համապատասխանեցնելով «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններին։
Այս որոշումը հիմնված է օրենսդրական նորմաների վրա, որոնք սահմանում են հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի հաստատության տեսակը։
Նոր կառույցի գործունեության առարկան կլինի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպումը՝ հանրակրթական և հատուկ հանրակրթական ծրագրերի միջոցով։ Կենտրոնը կապահովի նաև մանկավարժահոգեբանական աջակցություն այլ ուսումնական հաստատություններում սովորող, կենտրոնի ուղղվածությամբ կրթության կարիք ունեցող երեխաներին, նրանց ծնողներին և ուսումնական հաստատությունների մանկավարժներին։
Կենտրոնի նպատակներից է ապահովել յուրաքանչյուր սովորողի կրթությունը՝ հաշվի առնելով հանրակրթական չափորոշիչները, սովորողի տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունները, հետաքրքրությունները և ընդունակությունները։ Կենտրոնը կաջակցի նաև հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդգրկված սովորողների կրթությանը՝ ըստ ռեսուրս կենտրոնի ուղղվածության։
Այս փոփոխության նպատակն է ապահովել, որ լսողության խանգարումներ ունեցող երեխաները հաջողությամբ յուրացնեն հանրակրթական ծրագրերի պարտադիր նվազագույնը, իսկ մասնագետները՝ անհրաժեշտ մանկավարժահոգեբանական աջակցությունը՝ նրանց կրթական կարիքները լիարժեք բավարարելու համար։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…