Իմ հայտնի աղբյուրների համաձայն՝ խորհրդարանական ընտրություններից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնի համար նոր թեկնածու է առաջադրվել։
Նախկին ՀՀԿ-ական, ներկայում՝ Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի Ռիմա Դավթյանը, որը նախօրեին տիկնոջ հետ Արմավիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցել էր, իր շրջապատում հայտարարել է, որ նրան նշանակելու են այդ պաշտոնում։
Ռիմա Դավթյանը ներկայում Երեւանի Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրենն է։ Նա նաև ակտիվ մասնակցում էր Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» կրթական ծրագրին։ Նրա պաշտոնավարման ընթացքում էր, որ Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում աշխատանքը կորցրել էր պատմության ուսուցիչ աշխատող լրագրող Կարպիս Փաշոյանը։
Ըստ տեղեկությունների՝ Դավթյանի և Աննա Հակոբյանի մտերմությունը սկսվել է «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանի հետ նրա մտերմության շնորհիվ, և վերջինս էլ լոբբինգ է իրականացնում Դավթյանի օգտին։ Այս իրադարձությունները վկայում են այն մասին, որ Աննա Հակոբյանը չի կորցրել իր ազդեցությունը կադրային քաղաքականության վրա։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…