Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունները

Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունները, որոնք սկսվել են հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ։ Ըստ իմ տեղեկությունների, Քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանի կալանքը երկարաձգելու միջնորդությամբ։

Առաջիկայում լրանում են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, ինչպես նաև Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի կալանքի ժամկետները։ Նախաքննական մարմինները հիմնականում կանխատեսում են երկու հիմնական սցենարներից մեկը։ Կամ նրանք կավարտեն քրեական վարույթը և գործը կուղարկեն դատարան, կամ էլ կներկայացնեն նոր միջնորդություն՝ կալանքի ժամկետները նորից երկարաձգելու համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, որից հետո նրան բերման ենթարկեցին։ Բացի սրբազանից, բերման ենթարկվել են նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ՝ Փառեն քահանա Առաքելյանը, Հայկ քահանա Քոչարյանը, Մկրտիչ քահանա Երանյանը, Մանուկ քահանա Զեյնալյանը, Ղեւոնդ քահանա Գափոյանը, Հայկ քահանա Սահակյանը, Սարգիս քահանա Սարգսյանը, Նարեկ քահանա Սարգսյանը, Օշին քահանա Հայրապետյանը, Վրթանես քահանա Բաղալյանը, Համբարձում քահանա Դանիելյանը, ինչպես նաև Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ հոգևորականները բերման են ենթարկվել հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա։ Քահանան նախկինում հայտարարել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի այդ հայտարարությունների վրա։

Ի պատասխան այդ իրադարձությունների, Մայր Աթոռը հայտարարել է, որ խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին։

Անժելա Մարգարյան

Recent Posts

Խաղաղության օրակարգի հակասությունները. Ի՞նչ է ապահովում իսկական խաղաղությունը

Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…

4 ամիս ago

Հայտնի է 2026 թվականի համար Հայաստանի տնտեսության կանխատեսումը

Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…

4 ամիս ago

ՔՊ-ի սահմանադրական մեծամասնություն չստանալուց ուրախացողներ եղել են նաեւ իշխանական թեւում

Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…

4 ամիս ago

Բարձրագույն դատական խորհրդում սրում է տեղի ունենում

Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…

4 ամիս ago

Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը. Ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության հարց

Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…

4 ամիս ago

Պաշտպանության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում զինծառայության հետ կապված որոշումներում

Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…

4 ամիս ago