Իմ տեղեկությունների համաձայն, Քննչական կոմիտեում քննվում է նոր քրեական գործ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ։ Ըստ իմ աղբյուրների՝ մեղադրանքը հիմնված է «փողերի լվացման» հոդվածի վրա։
Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը նույնպես ներգրավված է գործով։
Ես դիմել եմ Գլխավոր դատախազությանը՝ գրավոր հարցում ուղարկելով՝ պարզելու համար գործի մասին։ Մինչ պատասխանը ստանալը, ես հարցումներ եմ ուղղել Մանյա Ղազարյանին՝ պարզելու համար, թե արդյոք նրան հրավիրել են քննչական մարմին, ի՞նչ գործի շրջանակում, ի՞նչ կարգավիճակով, և արդյոք այդ գործը կապ ունի Վեհափառի հետ։
Տիկին Ղազարյանը հաստատել է, որ նրան հրավիրել են Քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակում։ Նա նշել է, որ չի կարող մանրամասնել հարցաքննության մասին, քանի որ տեղյակ չէ, թե արդյոք իրավունք ունի դա անել։ Նրա խոսքով՝ քրեական գործը «Շողակաթի» հետ որևէ կապ չունի, այն «բացահայտ անհիմն քրեական գործ է», և նա «որևէ լուրջ բան չի տեսնում»։
Իմ տեղեկությունների համաձայն, գործը վերաբերում է բնակարանին, որը Մայր Աթոռը հատկացրել է «Շողակաթի» երկարամյա տնօրենին՝ իր ֆոնդից։ Հետագայում այդ բնակարանը սեփականատերը վաճառել է։ Այդ գործարքն էլ Քննչական կոմիտեն որակում է որպես «փողերի լվացում», որն իրականացրել է Ամենայն հայոց կաթողիկոսը։
Հելսինկի / Բաքու — Խմբագրությունը ձեռք է բերել Ֆինլանդիայի ԱԳՆ Եվրո-Ատլանտյան դեպարտամենտի գլխավոր տնօրեն Սարի…
«Civilnet.am»․ հաղորդվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2010 թվականին, երբ վերջինս գտնվում էր…
Ամերիկյան լրագրողները մանրամասն հետաքննություն են անցկացրել և եկել են եզրակացության, որ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի…
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում նախատեսված «Made in Armenia» բրենդի կայացման ուղղությամբ աշխատանքները, որոնք պետք…
Իրավապահ մարմնից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեռեւս 2023 թվականին՝ Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում ստեղծվել է…
Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի ունեցավ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումը։ Այս որոշումը, որը…