Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում առավել հաճախ բարձրաձայնվող խնդիրներից մեկը ընտրողների պասիվության միտումն է։ Իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հիմնական մրցակիցները վերջին շաբաթներին արձանագրում են, որ հանրության զգալի հատվածը պարզապես չի ցուցաբերում ընտրություններին մասնակցելու ցանկություն․ և գյուղերում, և մայրաքաղաքում, և խոշոր քաղաքներում։
Ընդդիմադիր շտաբներում այս հանգամանքը դիտարկվում է որպես առանցքային մարտահրավեր։ Նրանց գնահատմամբ՝ ընտրողների ցածր մասնակցությունը, հատկապես Երևան քաղաքի օրինակով, կարող է աշխատել գործող իշխանության օգտին։ Երևանի 824.250 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից միայն 234.553-ը, կամ 28,43%-ը, մասնակցեց նախորդ ընտրություններին։ Սա երբևէ գրանցված ամենացածր ցուցանիշն է։ Արդյունքում, մոտ մեկ մլն բնակչություն ունեցող մայրաքաղաքում շուրջ 75 հազար ձայն հավաքած Տիգրան Ավինյանը կառավարում է մայրաքաղաքը։
Ընդդիմադիր շրջանակներում տարածված է համոզում՝ սահմանափակ թվով ընտրողների մասնակցության պայմաններում ընտրատեղամասեր կգնան հիմնականում այն քաղաքացիները, որոնց մասնակցությունը հաճախ կապվում է վարչական ռեսուրսների ազդեցության հետ։ Արդյունքում, թեկուզ մասնակցության համեմատաբար ցածր տոկոսով, հնարավոր է ձևավորվի բարձր ձայների հարաբերակցություն գործող իշխանության օգտին, ինչը կարող է հանգեցնել Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։
Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր շտաբները իրենց հիմնական ջանքերը կենտրոնացնում են մեկ առանցքային խնդրի վրա՝ ընտրության օրը հնարավորինս մեծ թվով քաղաքացիների դուրս բերել իրենց տներից և ապահովել նրանց մասնակցությունը քվեարկությանը։ Նրանց համոզմամբ՝ հենց մասնակցության մակարդակն է որոշիչ լինելու ընտրությունների արդյունքների տեսանկյունից։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…