Իմ դիտարկմամբ, «Եկեղեցու բարենորոգում» անվամբ կրոնա-քաղաքական աղանդը շատ ծանր է տանում այն փաստը, որ 2026 թվականի փետրվարի 16-19-ը Ավստրիայում տեղի կունենա Եպիսկոսաց ժողովը։
Հայրապետական այս որոշման կանոնական լինելու մասին շարունակվում են հանգամանալից պարզաբանումները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից։ Սակայն, կարծես, առաջնորդի համար, որը հերձվածի վերածում է ցանկացած հարցի, այդ պարզաբանումները ընդունելի չեն։ Ամենայն հավանականությամբ, հենց նա է ուղղորդում իր թակարդում հայտնված սրբազան հայրերին, որպեսզի կոչ անեն Մայր Աթոռին՝ չեղարկել Ավստրիայում գումարվելիք Եպիսկոսաց ժողովի Հայրապետական որոշումը կամ խոսեն դրա ոչ կանոնական լինելու մասին։
Հետևաբար, փորձեմ մի փոքրիկ պարզաբանում ևս կատարեմ։ Եթե նույնիսկ համարենք, որ Ավստրիայում Եպիսկոսաց ժողով գումարելը ինչ-որ խնդիրներ ունի կանոնականության հետ, ապա ի գիտություն պետք է ունենանք նաև, որ Եկեղեցում գործում է նաև «Հարկ լուծանէ զօրէնս» չգրված օրենքը։
Տվյալ դեպքում այս օրենքի կիրառման անհրաժեշտությունը անմիջականորեն կապված է ժողովականների անվտանգության հետ, որը երաշխավորված չէ Հայաստանի ներքաղաքական ու ներհասարակական առկա ֆորսմաժորային իրավիճակի պայմաններում։ Նման ժողովներ ընդունող պետությունը իր վրա պետք է վերցնի ժողովականների անվտանգության հարցը։ Պետությունը պետք է ապահովի ժողովի անխոչընդոտ ընթացքը և զերծ մնա ժողովի որոշումների վրա ազդելու նպատակով անօրինական միջամտություններից։
Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները պատրա՞ստ են նման երեշխիքներ տալ։ Իհարկե՝ ոչ։ Իսկ եթե անգամ նման երաշխիքների մասին խոսեն, ապա ո՞վ կհավատա նրանց խոսքերին այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը ինքն է փաստում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հոգևորականների հետ «հակահետախուզական աշխատանքներ» կատարելու մասին։
Ակնհայտ է, որ այն, ինչ անում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից, ինչը, թերևս, որոշ շրջանակների մոտ մտավախություններ է առաջացնում։ Եպիսկոսաց ժողովը, կարելի ասել, փոքր Ազգային – Եկեղեցական ժողով է։ Ազգային – Եկեղեցական ժողովներում քննարկվող եկեղեցական հարցերում աշխարհիկ պատգամավորները իրենց թեմի առաջնորդների հետ հիմնականում համամիտ են լինում, եթե, անշուշտ, առաջնորդը իր Գերաշնորհությունը չի փոխարինել ապաշնորհությամբ, երախտագիտությունը՝ ապերախտությամբ։
Հելսինկի / Բաքու — Խմբագրությունը ձեռք է բերել Ֆինլանդիայի ԱԳՆ Եվրո-Ատլանտյան դեպարտամենտի գլխավոր տնօրեն Սարի…
«Civilnet.am»․ հաղորդվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2010 թվականին, երբ վերջինս գտնվում էր…
Ամերիկյան լրագրողները մանրամասն հետաքննություն են անցկացրել և եկել են եզրակացության, որ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի…
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում նախատեսված «Made in Armenia» բրենդի կայացման ուղղությամբ աշխատանքները, որոնք պետք…
Իրավապահ մարմնից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեռեւս 2023 թվականին՝ Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում ստեղծվել է…
Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի ունեցավ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումը։ Այս որոշումը, որը…