Դեկտեմբերի 10-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել «Միջազգային հարաբերությունների ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ինո Աֆենտուլիի հետ։
Հանդիպման ընթացքում երկու կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական Միություն (ԵՄ) գործընկերության հետագա խորացման հեռանկարների և Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի հարցերի շուրջ։
Զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին, որոնք հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների համար։ Այս համատեքստում Դավիթ Կարապետյանը տեղեկացրել է Ինո Աֆենտուլիին ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների մասին։ Նա նաև ներկայացրել է Հայաստանի ջանքերը՝ այդ համաձայնությունների արդյունքներով հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան։
Հանդիպման օրակարգում ընդգրկված էին նաև 2026 թվականին Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի, ինչպես նաև Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները։ Քննարկվել են նաև հետագա համագործակցության ձևաչափերին և հեռանկարներին առնչվող հարցեր։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…