Իմ հետազոտության համաձայն՝ Առողջապահության նախարարությունը սեպտեմբերին, երբ դեռ չէր հաստատվել «Առողջության համապարփակ ապահովագրության» նախագիծը, միլիոնավոր դրամների գնումներ է կատարել։
Սեպտեմբերի ընթացքում նախարարությունը պայմանագիր է կնքել Դոմինո Վիդեո Փրոդաքշն ՍՊԸ-ի հետ՝ «Առողջության համապարփակ ապահովագրության» հիմնադրամի ապրանքանիշի ձևավորման համար։ Այս պայմանագրի արժեքը կազմել է 32 միլիոն 760 հազար դրամ։
Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պետք է ստեղծեր ամբողջական բրենդային պատկերի համակարգ, որը ներառում էր անվանումը (բրենդ նեյմինգ), լոգոտիպ, ֆիրմային ոճ (գունապնակ, տառատեսակը, գրաֆիկան և այլն)։
Այս գնումները կատարվել են այն պահին, երբ Ազգային ժողովում դեռ քննարկվում էր «Առողջության համապարփակ ապահովագրության» նախագիծը, և դրա ընդունման հեռանկարի մասին խոսելը դեռ վաղ էր։
ԱԺ-ի կողմից նախագծի հաստատումից և կառավարության նիստերում դրա հաստատումից հետո Անահիտ Ավանեսյանի ջանքերով հունվարի 1-ից սկսեց «գործել» առողջապահության ապահովագրության ծրագիրը, սակայն այն այն էլ առանց համապատասխան հիմնադրամի և աշխատակազմի։
Ստացվում է, որ Անահիտ Ավանեսյանը և կառավարությունը «առուն դեռ չթռած ասել են հոպ» սկզբունքով պետական գնումներ են կատարել մեկ ընկերությունից՝ հուսալով, որ ԱԺ-ն կհաստատի նախագիծը, անկախ նրա որակից։
Հիշեցնելով, որ «Առողջության համապարփակ ապահովագրության» համար նախատեսված 18 միլիարդ դրամը 2024 թվականին չի ծախսվել, ես նաև նշում եմ, որ 2026 թվականին առողջապահության նախարարությանը պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 210 միլիարդ 911 միլիոն դրամ, ինչը 44 միլիարդ 313 միլիոն դրամով ավելի է, քան 2025 թվականի ծախսերը, ինչը պայմանավորված է հաջորդ տարի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նաև հավելացել է, որ առողջության ապահովագրության ներդրման համար պետական բյուջեով նախատեսված է 127 միլիարդ դրամ։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…