Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբին նշել է, որ «ԹՐԻՓՓ» (Trade Facilitation and Partnership Program) նախագծի իրագործումը շարունակական աշխատանք է, որը, նրա կարծիքով, հանդիսանում է երկու երկրների միջև համագործակցության հիանալի օրինակ։
Պետքարտուղարը նշել է, որ «ԹՐԻՓՓ» նախագիծը բացում է Հայաստանը բիզնեսի համար՝ թույլ տալով երկրին տնտեսապես բարգավաճել։ Նա ընդգծել է, որ այն որևէ կերպ չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը։
Մարկո Ռուբինի խոսքով՝ «ԹՐԻՓՓ» նախագիծը նաև շարունակական միջոց է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար։ «Մեր երկկողմ հարաբերությունները շատ ամուր են և շարունակում են ամրապնդվել այս համաձայնագրերի միջոցով», – հավելել է նա։
Այս հայտարարությունը հստակ ցույց է տալիս, թե որքան կարևոր է «ԹՐԻՓՓ» նախագիծը ԱՄՆ-ի համար՝ որպես Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանում տնտեսական ինտեգրման գործիք։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…