ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել ելույթով «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովին, որը կազմակերպվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի կողմից։
Համաժողովի ընթացքում ես նախ շնորհավորել եմ մասնակիցներին Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ՝ նշելով, որ դեկտեմբերի 10-ի ամսաթիվը հիշեցնում է ժամանակակից ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքների՝ մարդկային արժանապատվության, ազատությունների և հավասարության պաշտպանության մասին։
Իմ ելույթում ընդգծեցի, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն պետության պարտականությունն է, այլև հանրային համերաշխության անբաժանելի մասն է։ ԱԺ-ն որպես օրենսդիր մարմին կարևոր դեր ունի այս ոլորտում, և մենք հետևողականորեն շարունակում ենք կատարելագործել մարդու իրավունքների ոլորտին առնչվող օրենսդրությունը՝ ապահովելով, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր առանձնահատկություններից, կարողանա լիարժեք օգտվել իր իրավունքներից ու ազատություններից։
Մասնավորապես, ես տեղեկացրել եմ, որ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը գտնվում է ակտիվ քննարկման փուլում։ Օրենքի ընդունումից հետո դրա կիրառման գործառույթները վերապահվելու են հենց Մարդու իրավունքների պաշտպանին, ինչը կնպաստի անհավասարության դեպքերին առավել համակարգված և արդյունավետ արձագանքելուն։
Ես նաև ընդգծեցի, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է համատեղ ջանքեր՝ քաղաքացիական հասարակության, միջազգային կառույցների և պետական մարմինների մասնակցությամբ։ Մենք պատրաստ ենք շարունակել բարեփոխումների ուղին՝ ամրապնդելով էթիկական չափորոշիչները և սահմանելով հստակ մեխանիզմներ իրավահավասարության ապահովման համար։
Մեր ընդհանուր նպատակն է դարձնել Հայաստանը երկիր, որտեղ մարդու իրավունքները ամբողջությամբ պաշտպանված կլինեն։
Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված…
Հայաստանի կենտրոնական բանկի վերջին գնահատականներով՝ երկրի տնտեսության կանխատեսումները 2026 թվականի համար ենթակա են զգալի վերանայման։…
Հունիսի 7-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը, ինչպես հայտնի է, ուրախություն է…
Վերջին շաբաթներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներսում լարվածության աստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչը դրսևորվում է…
Իրանի և Հայաստանի անվտանգության փորձի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության և պետական դիմադրողականության կապը հասկանալու…
Պաշտպանության նախարարությունը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու…